X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զինծառայողը պնդում է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել, ՊՆ-ում չեն հավատում, որ եղել է նման դեպք. 2-րդ քրգործն է հարուցվել


* 22-04-2019, 14:02 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1297 անգամ


Զինծառայողը պնդում է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել, ՊՆ-ում չեն հավատում, որ եղել է նման դեպք. 2-րդ քրգործն է հարուցվել2018 թվականի հունվարի 15-ին Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողը նույն ամսվա ընթացքում ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ծեծի, քրեական գործ է հարուցվել, սպան մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին նշված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի կայքում՝ «Սեռական բռնության ենթարկված զինծառայողները պետք է ընտրեն՝ շարունակեն ծառայությունը, թե ոչ» վերարտադրությամբ հրապարկման մեջ, որում նաև նշվում է, որ թե´ սպան, թե զինվորը շարունակում են ծառայել: Հոդվածում նաև նշվում է, որ պետությունը զինծառայողների առողջության, կյանքի իրավունքն ապահովելու, նրանց ծեծից, բռնաբարվելուց, նվաստացումներից զերծ պահելու իր պոզիտիվ պարտականությունը չի կատարել,ՊՆ-ն այս ամենը անհետևանք է թողել:

Tert.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է սպասել քրեական գործի հանգուցալուծմանը:

«Քրեական գործը նրա համար է, որ որոշվի՝ հանցանք եղել է, թե ոչ, երբ դատարանը կապացուցի, որ զինվորին իրոք բռնաբարել է սպան, այդ ժամանակ կխոսենք: Ես վստահում եմ մեր բժիշկներին, դատավորներին ու քննիչներին, հետևաբար թողեք գործն առաջ գնա: Ի՞նչ է, փաստաբանը, մայրը դատավո՞ր են, որոշել են բռնաբարություն է տեղի ունեցել: Մեր զինված ուժերի պատմության մեջ եթե որևէ դեպք եղել է, որ մի զինվորական մի զինվորականի բռնաբարել է, այդ զինվորականի հետ այնպիսի դատաստան է տեսել իր կոլեկտիվը: Ես չեմ հավատում, որ եղել է նման դեպք. ՀՀ-ում տղան տղայի նկատմամբ նման փորձ անի, ուղղակի ապրելու իմաստը կորցնում է, դա իմ անձնական դիրքորոշումն է, ես անմեղության կանխավարկածը չեմ խախտում»,-մանրամասնեց նա:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ բռնաբարության մասին խոսակցությունները իր համար էմոցիայի դաշտից են:

Զինծառայողի պաշտպան Հայարփի Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սեռական բռնությունն ապացուցող դատաբժշկական փորձաքննության արդյունքներ կան:

«Մի քիչ խճճված գործ է այն առումով, որ այս պահին նոր քրեական գործ է հարուցվել: Նախկինում հաղորդման հիման վրա էր գործ հարուցվել, որ նման բան տեղի է ունեցել, որից հետո գտնվել էր ռազմական ոստիկանությունում և ցուցմունք էր փոխվել և նրանից հետո սուտ մատնության հոդվածով գործը մտել էր դատարան, հիմա նոր քրեական գործ է հարուցվել, որովհետև վնասվածքներ են հայտնաբերվել՝ կողերի կոտրվածք և համընկնում է ժամանակահատվածը, այսինքն` իր նշված հանգամանքների ժամանակահատվածում հնարավոր էր այդ վնասվածքը ստանար: Այս դեպքում ինքը տուժող է: Այս մասով գործը նախաքննության փուլում է: Միայն զինծառայողի ու նրա մոր խոսքով չէ, որ հնարավոր է հաստատված համարել, որ բռնության է ենթարկվել, կան դատաբժշկական մի շարք փորձաքննության արդյունքներ: Փաստաբանը որոշող չէ, դատավճիռ չի կայացնում, բայց ես տեսնում եմ փաստեր»,-ընդգծեց նա:

Հայարփի Սարգսյանն ասաց, որ սպայի անմեղության կանխավարկածը չի խախտում, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները հենց սեռական ոտնձգության մասին են խոսում:

Փաստաբանը նշեց, որ զինծառայողն այժմ հոգեբանական խնդիրներ ունի, պարբերաբար հոգեբանի ծառայությունների կարիք է ունենում, և ինքը խնդիրը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին՝ առաջարկելով, որ իր վստահորդը դադարեցնի ծառայությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS