X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սիմոն Մարտիրոսյանը միացել է Սիրիայի հայ համայնքի երեխաներին խաղալիքներ ու գրենական պիտույքներ նվիրելու նախաձեռնությանը


* 17-04-2019, 16:27 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 307 անգամ


Սիմոն Մարտիրոսյանը միացել է Սիրիայի հայ համայնքի երեխաներին խաղալիքներ ու գրենական պիտույքներ նվիրելու նախաձեռնությանըԾանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:


Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, Սիմոն Մարտիրոսյանն ակցիայի մասին մինչև Եվրոպայի առաջնությանը մեկնելն էր տեղեկացել, ցանկություն էր հայտնել մասնակցել ու խոստացել էր Հալեպի փոքրիկներին իր կողմից ուղարկվող խաղալիքները նախաձեռնության կազմակերպիչներին անձամբ փոխանցել վերադառնալուն պես:

Մարդասիրական ակցիային օրեր առաջ միացել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ:

Հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (357)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS