X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները կիրականացվեն


* 17-04-2019, 15:26 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 250 անգամ


Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները կիրականացվենՄոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:

«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում, զգալով մթնոլորտը, որում աշխատանքն այժմ ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ Բաքուն և Երևանը շահագրգռված են, որպեսզի այդ պայմանավորվածություններն այս անգամ թղթի վրա չմնան»,- ասել է Ս.Լավրովը՝ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին:


Նա նշել է, որ Մոսկվան օգնելու է այդ պայմանավորվածությունների իրականացմանը:


Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը:

Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (296)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS