X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ արեց ռուսական հեռուստաալիքներին


* 15-04-2019, 18:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 382 անգամ


Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ արեց ռուսական հեռուստաալիքներինՀայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդպես նա արձագանքեց դիտարկմանը, որ ռուսական պետական հեռուստաալիքներով իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նա նշեց, թե ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ազատ են։


«Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյան լրատվամիջոցները», - ասաց նա։

Վարչապետը նշեց, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն, յուրաքանչյուր պետություն պետք է շատ հստակ գիտակցի, որ եթե հեռարձակվում են որևէ այլ երկրի տարածքում, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում։

«Պետք է պահպանվի, հակառակ դեպքում, մենք սխալ դաշտ կընկնենք։ Ես կարծում եմ, որ, հնարավոր է, ռուսաստանյան հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետևություններ անեն», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործը դատական փուլ կմտնի ու միջազգային հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ենթադրություններ անել, ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (295)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS