X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ


* 14-04-2019, 21:13 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 383 անգամ


ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ նվաճեց Արսեն Ջուլֆալակյանը։ 77 կգ քաշային կարգում նա 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին։ Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերում 2։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, 5։1 հաշվով՝ մոլդովացի Դանիել Կատարագային։ 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 3։6 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ ավարտեց մրցելույթը։ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում 5։6 հաշվով պարտվեց ուկրաինացի Լենուր Տեմիրովին։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը որակավորման փուլում 0։4 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանին։ 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը որակավորման փուլում 2։13 հաշվով պարտվեց ռուսաստանցի Աբուազիդ Մանցիգովին։ 82 կգ քաշային Սարգիս Քոչարյանը 1/8 եզրափակիչում 0։9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Կոմարովին։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 97 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 4։0 հաշվով հաղթեց շվեդ Պոնտուս Յոհան Լունդին, 1/8 եզրափակիչում 0։3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Օրխան Նուրիեւին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (357)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS