X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զինծառայողներ տեղափոխող ЗИЛ-ը վթարի է ենթարկվել


* 12-04-2019, 12:20 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 465 անգամ


Զինծառայողներ տեղափոխող ЗИЛ-ը վթարի է ենթարկվելՄեղրիի տարածաշրջանային ԲԿ-ում հոսպիտալացված է երեկ ՊՆ մեքենայի վթարից տուժած 4 զինծառայող: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը:

Նրա խոսքով՝ զինվորներից մեկի մոտ առկա է դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ մեծ մակերեսով սալջարդ, մյուս երկուսը ստացել են համեմատաբար ավելի թեթև վնասվածքներ:

«Այս երկու զինծառայողների համար որոշում է կայացվել տեղափոխել հոսպիտալ, հավանաբար՝ Երևան: Դա մենք չենք որոշում: Իսկ մյուս երկուսի մոտ վնասվածքները շատ թեթև են: Նրանք հիվանդանոցում կմնան 1-2 օր և դուրս կգրվեն»,-ասաց Լուսինե Վարդանյանը:

ԲԿ տնօրենը նշեց, որ վթարից հետո իրենց ԲԿ տեղափոխված բոլոր 20 զինծառայողներն էլ անցել են հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվել է ռենտգեն, բոլորն անցել են սոնոգրաֆիկ հետազոտություն, որից հետո որոշում է կայացվել 20-ից 4-ին հոսպիտալացնել:

Հիշեցնենք՝ Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։

Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (296)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS