X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ


* 7-04-2019, 21:12 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 269 անգամ


Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահԵրկրապահ կամավորականների միության նախագահ ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Ընտրվելուց հետո նա պաշտոնապես երդվեց ծառայել ժողովրդի շահերին: «Ես պաշտպանելու եմ մեր բոլորիս պատիվը, թող ոչ ոք չկասկածի: Մենք ունենք գերնպատակ՝ վերադարձնել մեր պատիվը, ծառայել Արցախի աշխարհի, մեր զինվորների հզորացման համար»,-երդվելուց հետո իր ելույթում ասաց Միքայելյանը:

ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին նաև որոշվեց կրճատել վարչության անդամների թիվը և 186-ից դարձնել 25: ԵԿՄ նոր վարչությունում յուրաքանչյուր մարզից մեկական ներկայացուցիչ ընդգրկվեց:

Երկրապահ կամավորականների միության վարչության մարզային ներկայացուցիչներն են՝ Մանվել Օհանյանը (Սյունիք), Հովիկ Օհանյանը (Վայոց Ձոր), Արամ Սարգսյանը (Արարատ), Մուկուչ Սափեյանը (Արագածոտն), Բարսեղ Բարսեղյանը (Շիրակ), Գառնիկ Միքայելյանը (Կոտայք), Գագիկ Խաչատրյանը (Գեղարքունիք), Սամսոն Խաչատրյանը (Լոռի), Անդրանիկ Մկրտչյանը (Երևան), Վարդան Պետրոսյանը (Տավուշ), Ռուստամ Գասպարյանը (Արմավիր):

Վարչության մյուս անդամներն են՝ Սասուն Միքայելյանը, Մանվել Եղիազարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Սուրեն Բարսեղյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտին Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Մանվել Հովսեփյանը, Խաչիկ Գալստյանը, Հրանտ Սարկիսովը, Ստեփան Նիկողոսյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (414)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS