X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու փողոցների ու մայթերի անմխիթար վիճակը զայրացրեց վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


* 5-04-2019, 15:25 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Ալլա Բաղդասարյան | Դիտվել է 5353 անգամ


Գյումրու փողոցների ու մայթերի անմխիթար վիճակը զայրացրեց վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նախարարների հետ արագընթաց գնացքով ժամանեց Գյումրի, որտեղ նրան դիմավորեցին ոչ միայն մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, այլեւ շարքային քաղաքացիները: Գյումրեցիները միմյանց հերթ չտալով՝ փորձեցին մոտենալ վարչապետին ու նրան ուղղել իրենց հուզող հարցերը:

Այնուհետեւ վարչապետը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ քայլեց Գյումրու Տիգրան Մեծի փողոցով: Վարչապետին ոչ միայն զարմացրեց, այլեւ զայրացրեց փողոցների ու մայթերի քանդված եւ անմխիթար վիճակը:Նա հետաքրքրվեց, թե դեռ որքան ժամանակ է այդ վիճակը շարունակվելու:

Հիշեցնենք, որ Տիգրան Մեծի փողոցում հիմնանորոգման աշխատանքները կատարվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում:1կմ 14 մ երկարություն ունեցող փողոցում շինաշխատանքները մեկնարկել են դեռեւս 2018 թվականի հուլիսից, սակայն դրանք ձգձգվել են ֆինանսական խնդիրների պատճառով:Մեկ փողոցի օրինակով՝ վարչապետը պատկերացում կազմեց Գյումրիում փողոցաշինական աշխատանքների մասին ՝ հստակ հանձնարարականներ տալով ինչպես տեղի իշխանություններին, այնպես էլ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին:

Վարչապետին էին սպասում նաեւ նույն փողոցում գտնվող Գյումրու թիվ 26 դպրոցի աշխատակազմն ու աշակերտները:Մի քանի սելֆի ու կառավարական շքախումբը շարունակեց ճանապարհը դեպի «Չերքեզի ձոր»: Իր գործունեության ընթացքում «Խայծ իշխան» ընկերությունը ձկնաբուծության զարգացմանը զուգընթաց զարգացրել է նաեւ ձկան վերամշակումը: Առանձնացվում է նաեւ իշխանի խավիարի արտադրությունը: Արտադրամասում Նիկոլ Փաշինյանին ծանոթացրեցին խավիարի ստացման նրբություններին: Համտեսը եւս չուշացավ:Արդյունքը գոհացնող էր:

«Այսօր» լրատվականի հարցին ի պատասխան, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Գյումրիում ներդրումների շնորհիվ տնտեսության զարգացման հեռանկարները մեծ են:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (355)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS