X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օրն է այսօր


* 4-04-2019, 16:56 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 231 անգամ


Ականների  վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օրն է այսօր2005թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Ամբողջ աշխարհում՝
այդ թվում նաև Հայաստանում, ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների մոտ 30% երեխաներ են: Հայաստանի 4 մարզերում (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր) կան ականային վտանգ պարունակող տարածքներ, որոնց անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35,000 մարդ: Նրանց կյանքն ու առողջությունը վտանգված են: Հայաստանում ականային պատահարներից 700-ից ավելի մարդ է տուժել: Ականային վտանգը խոչընդոտում է երկրի սոցիալտնտեսական զարգացմանը, խաթարում է մարդկանց կյանքի բնականոն ընթացքը և նպաստում արտագաղթին։ 2011թ.-ին ՀՀ կառավարությունը, ստանձնելով երկրի ականապատ տարածքների ականազերծման պատասխանատվությունը, հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ռազմավարությունն ըստ առաջնահերթությունների է: Առաջին հերթին ականազերծվում են այն տարածքները, որոնք մեկ կմ-ից պակաս հեռավորության վրա են գտնվում բնակավայրերից: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազորված պետական մարմինը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է: 03.11.2018 թ.-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ականային վտանգ պարունակող 123 տարածք կա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17778787 քառակուսի մետր: Մաքրված տարածքները 10-ն են՝ 209689 քառակուսի մետր, իսկ չեղյալ համարված տարածքները 4-ն են՝ 394608 քառակուսի մետր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (356)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS