X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է


* 4-04-2019, 12:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 250 անգամ


Ռոբերտ Քոչարյանը դատարանում էՎերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Նկատենք, որ ըստ մամուլի հրապարակումների, դատավոր Ռուզաննա Բարսեղյանը ժամանակին պարգևատրվել է Քոչարյանի կողմից։

Այսօր Վերաքննիչ դատարանում նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք լինի այդ տեղեկությունը։

«Ես էլ լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից։ Պարոն Քոչարյանը չհիշեց էդպիսի բան։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ԱՄՆ դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եվ եթե այս ամենը գումարենք, կստացվի, որ լավ դատավոր է, որ պարգևատրվել է», - ի պատասխան ասաց փաստաբանը։

Փաստաբանն, այդուհանդերձ, ասաց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու հիմքեր չի տեսնում։
Ինքը Ռոբերտ Քոչարյանը, այսօր ներկա է գտնվելու բողոքի քննությանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք որևէ պաշտոնյա, բացի ընտանիքի անդամներից, փորձել է հանդիպել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստաբանը ասաց՝ Մարդու իրավունքների պաշտպանը։

Մյուս հարցին, թե Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանի հետ, փաստաբանը արձագանքեց. «Չէ, իհարկե, չէ»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (273)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS