X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լիբանանահայ Գրիգոր Ջաբոթյանին լավագույն դիզայների մրցանակ է շնորհվել


* 2-04-2019, 14:17 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 226 անգամ


Լիբանանահայ Գրիգոր Ջաբոթյանին լավագույն դիզայների մրցանակ է շնորհվելԴոհայում կայացել է Fashion Trust Arabia ոչ առևտրային հիմնադրամի՝ հաջակցություն մերձարևելյան և հյուսիսաֆրիկյան դիզայներների կազմակերպված մրցույթը, որի շրջանակում «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում պարգևատրվել է հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, հատկանշական է, որ դիզայներին մրցանակը շնորհել է Մերձավոր Արևելքի ամենագեղեցիկ ու ոճային կանանցից մեկը՝ շեյխուհի Մոզան, որը Քաթարի նախկին էմիրի երեք կանանցից երկրորդն է:

Ջաբոթյանը մրցանակը ստանալուց հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտ է այս մրցանակին արժանանալու կապակցությամբ:

«Մենք շնորհակալ ենք շեյխուհի Մոզային և բոլոր մասնակիցներին անմոռանալի տպավորություններ պարգևելու համար»,-գրել է դիզայները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը որպես մրցանակ կստանա հովանավորչություն և մինչև 200 000 դոլարի չափով դրամաշնորհ:

Աստղերից միջոցառմանը ներկա են եղել մոդելներ Նատալյա Վոդյանովան, Նաոմի Քեմփբելն ու Ալեսանդրա Ամբրոսիոն: Ժյուրիի կազմում ներառվել են Վիկտորյա Բեքհեմն ու Պյերպաոլո Պիչոլին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (273)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS