X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում այսուհետ ոչ միայն կիրականացվի երիկամի, այլ նաև լյարդի փոխպատվաստում


* 2-04-2019, 13:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 678 անգամ


Հայաստանում այսուհետ ոչ միայն կիրականացվի երիկամի, այլ նաև լյարդի փոխպատվաստումՀայաստանը միայն երիկամների փոխպատվաստմամբ էր զբաղվում, պետք է նաև խորանալ լյարդի փոխպատվաստման մեջ՝ անդրադառնալով մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում ընդլայնելու նախագծին՝ Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արաբկիր ԲԿ-ի տնօրեն Արման Բաբլոյանը։ «Բելառուսիայի կենտրոնը բավականին զարգացած է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև համաշխարհային մասշտաբով և բավականին լուրջ վիրահատություններ է իրականացնում: Քննարկաման արդյունքում մենք որոշեցինք, որ պետք է երկկողմանի հարաբերությունները զարգացնենք, մասնավորապես պետք է մեր կադրերի վերապատրաստումն ավելի ընդլայնենք»,- ասաց Բաբլոյանը: Հարցին՝որքանո՞վ են քննարկումները եղել արդյունավետ, և արդյո՞ք հետագայում կշարունակեն համագործակցել, Արման Բաբլոյանը պատասխանեց. «Հայկական կողմը որոշեց, որ մանկական փոխպատվաստումները կարվեն Արաբկիր ԲԿ-ում, իսկ մեծահասակներինը՝ Աստղիկ ԲԿ-ում և հետագայում կներգրավվի Էրեբունի ԲԿ-ն: Պայմանավորվել են նաև, որ Բելառուսի մասնագետները գալու են Հայաստան և մեր հետ համատեղ հայազգի հիվանդների վրա մի քանի փոխպատվաստում իրականցնեն. դա էր արդյունավետությունը»,-իր խոսքը եզրափակեց Բաբլոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ Հայաստանից մի խումբ մասնագետներ այցելեցին Բելառուս` տեղում ծանոթանալու մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի փորձին: Այցին հաջորդեց այս բնագավառում երկու երկրների առաջատար հաստատությունների`«Մինսկի Վիրաբուժության տրանսպլանտաոլոգիայի և արյունաբանության գիտահետազոտական կետրոնի» և «Արաբկիր» Բժշկական Համալիր և Երեխաների և դեռահասների Առողջության Ինստիտուտի համագործակցության պայմանագրի ստորագրումը, որով նախատեսվեց մասնագետների փոխադարձ այցեր, փորձի փոխանակում, համատեղ կոնֆերանսների կազմակերպում, ոլորտի զարգացում: Համագործակցությունն ուղղված է մասնավորապես երիկամների և լյարդի փոխպատվաստման ոլորտի զարգացմանն` ինչպես կենդանի, այնպես էլ դիակային դոնորների դեպքում: Ստորագրված հուշագրի շրջանակներում օրերս «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետները` մեկնել են Մինսկ և ներկա գտնվել երեխային հարազատից լյարդի (մի հատվածի) փոխպատվաստման վիրահատությանն, ինչպես նաև հետվիրահատական հսկողության և հիվանդի վարման գործընթացին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (357)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS