X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

49-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում է որդին


* 2-04-2019, 13:12 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 536 անգամ


49-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում է որդին2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով:

Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել են «Շտապ բուժօգնություն» ծառայության 5-րդ ենթակայանից՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանում առկա է կնոջ դի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական և օպերատիվ խումբ:

Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1970 թվականին ծնված կնոջը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառել է որդին՝ ծնված 1994 թվականին: Վերջինս առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

1994 թվականին ծնված բնակիչը ցուցմունք է տվել այն մասին, որ իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է մորը՝ պատճառելով մահ:

Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (240)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS