X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հղիությունն ընդհատելու ընթացքում 26–ամյա կին է մահացել


* 1-04-2019, 14:26 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 2204 անգամ


Հղիությունն ընդհատելու ընթացքում 26–ամյա կին է մահացելԳավառ քաղաքի հիվանդանոցում մահացած 26–ամյա կնոջ դեպքով քրեական գործ է հարուցվել։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է մարտի 29-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հասմիկի հարազատները պատմել են. «Հասմիկը 2 երեխաների մայր է, նա կյանքում առողջական խնդիրներ չի ունեցել։ Իր խնամքին ուներ 2 որդի, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական»։

Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 29-ին նա իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա բուժքրոջը հայտնել է, որ վատ է զգում իրեն ու 10 րոպեի ընթացքում մահացել։

Հարազատները չեն վստահում Գավառի հիվանդանոցին, այդ պատճառով աղջկա դին տեղափոխել են Երևան, որպեսզի այնտեղ դիահերձումը կատարվի։ Նրանք պահանջում են, որ մեղավորներն արժանի պատիժ կրեն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS