X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում ծնվող երեխաների թիվը նվազում է. ծննդատունը նույնիսկ սոնոգրաֆիայի սարք չունի


* 25-03-2019, 12:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1323 անգամ


Գյումրիում ծնվող երեխաների թիվը նվազում է. ծննդատունը նույնիսկ սոնոգրաֆիայի սարք չունի  Գյումրու ծննդատունը նույնիսկ ուլտրաձայնային հետազոտության սարք չունի։ Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

«Խոսքը սոնոգրաֆիայի սարքի մասին է, որը խիստ անհրաժեշտ է հղիների հետազոտության համար` ամբողջ հղիության ընթացքում»,– ասաց փոխնախարարը` նաև դրանով մեկնաբանելով ծննդատան ֆինանսական ծանր վիճակը։

Փոխնախարարի բնորոշմամբ` «պրիմիտիվ բժշկական սարքավորումներից» բացի, ծննդատանը սարսափելի են նաև շենքային պայմանները, ինչը դարձյալ պայմանավորված է ֆինանսական հնարավորություններով։

Նրա խոսքով, Գյումրիում տարեցտարի նվազում է ծնվող երեխաների թիվը, ինչը ոչ միայն ժողովրդագրական պատճառներով է, այլև հիվանդանոցային ոչ պատշաճ պայմաններով։

Լուրերն այն մասին, որ ծննդատունն ընդհանրապես կարող է փակվել, պաշտոնյան ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց` նշելով. «Այս պահին առողջապահության նախարարությունում նման հարց չի քննարկվում։ Գյումրու ծննդատունը գործում է Շիրակի մարզպետարանի իրավասության ներքո, հետևաբար, առողջապահության նախարարությունն այս դեպքում կարող է միայն առաջարկություն ներկայացնել։ Փակելը, բացելը, ընդլայնելը Շիրակի մարզպետարանի իրավասությունն է»։

Այդուհանդերձ, 2019թ.–ի համար նախարարությունն ավելացրել է ծննդատան ֆինանսավորումը` վերահաշվարկելով ծննդօգնության ծառայությունների պետպատվերի դիմաց հիվանդանոցին հատկացվող պետական միջոցները։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (237)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS