X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի առաջին ընտրված կին վարչապետը


* 23-03-2019, 18:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 285 անգամ


Ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի առաջին ընտրված կին վարչապետըԱվստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին երկրի խոշորագույն նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի առաջին ընտրված կին վարչապետը դառնալու կապակցությամբ:

Քաղաքական գործիչն իր ելույթում շնորհակալություն է հայտնել շատերին՝ հատկապես Նոր Հարավային Ուելսի բնակիչներին:

«Կապ չունի ինչ ծագում ունես կամ որտեղ ես ապրում, դու կարող ես դառնալ Նոր Հարավային Ուելսի վարչապետ: Այս նահանգում երկար ազգանունով կինը կարող է վարչապետ դառնալ»,-ասել է նա:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ընդգծել է, որ «սա պատմական օր է ավստրալահայերի և առհասարակ ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար»:

«Տիկին Բերեջիկլյանը շարունակում է մնալ համաշխարհային քաղաքականությունում ամենաազդեցիկ հայուհին: Այս անգամ նա ընտրվել է սեփական իրավունքով կառավարության գործադիր ճյուղը ղեկավարելու համար»,-ասել է Կայսերյանը՝ ընդգծելով, որ Նոր Հարավային Ուելս նահանգը 7 մլն բնակիչ ունի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (303)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS