X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ. նրանք չեն վերադառնա նախկին զորամաս. Ա. Հովհաննիսյան


* 23-03-2019, 15:28 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1046 անգամ


Պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ. նրանք չեն վերադառնա նախկին զորամաս. Ա. ՀովհաննիսյանՆերկայացվում է, որ Մեղրիի զորամասերից մեկում եղած խնդիրն առաջացել է սպայի մեղքով, բայց իրականում այդպես չի եղել: Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:

«Միջադեպի հետ կապված ամեն ինչ չեմ կարող ասել. կատարվում է քննություն: Բայց հարցը հետևյալն է. մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում: Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց մասով որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով: Դրա արդյունքում և՛ իրենք, և՛ բողոքի ակտիվ մասնակիցները պատժվել են»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այդ զինծառայողները տարվել են առաջնագիծ, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլ նաև Տավուշի շրջանի՝ Բերդ, Նոյեմբերյան ու շատ այլ բնակավայրեր:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատժված զինվորները, ի վերջո, վերադառնան նախկին զորամաս, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ»:

Նա շեշտեց, որ Զինված ուժերում նման դրսևորումները տեղ չունեն, և ցանկացած անկարգություն խստիվ պատժվելու է: ՊՆ մամուլի խոսնակը նաև հատուկ ընդգծեց՝ սպաները ևս պատժվելու են:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (300)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS