X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ծառայողական քննություն է անցկացվել, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել


* 23-03-2019, 12:21 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 383 անգամ


Ծառայողական քննություն է անցկացվել, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվելՊաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, համաձայն որի՝ Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժել են՝ Ղարաբաղ ուղարկելով:

Արծրուն Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է. «ՀՀ ԶՈւ-ում կարգազանացությունները և անհնազանդություններն անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-ի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են:

Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին՝ որպես զինծառայող, մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»:

Հիշեցնենք, որ epress.am կայքը գրել է, որ երկու օր առաջ մի կին հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ, գնդին շարել են, ընտրել 20 զինվորի, պատռել են համազգեստները և ավտոբուսով ուղարկել Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկել են Ստեփանակերտ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (303)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS