X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ Շիրակի մարզում


* 20-03-2019, 15:38 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2252 անգամ


Կոռուպցիոն ենթադրյալ չարաշահումներ Շիրակի մարզումՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: «Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996թ. հոկտեմբերից մինչև 2014թ. հուլիս ընկած ժամանակահատվածում դպրոցում որպես էլեկտրիկ-փականակագործ աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը: Եվ չնայած վերջինս աշխատանքի չի հաճախել, պարբերաբար բացակայել է ՀՀ-ից, տնօրենի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով նրան նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր շուրջ 3.529.368 ՀՀ դրամ գումար: Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում, որպես անէզթեզիոլոգ և մանկաբարձ գինեկոլոգ, հրամանագրել է երկու անձանց, որոնցից մեկը 2010-2014թթ., իսկ մուսը 2013-2017թթ. ընթացքում հանդիսանալով կենտրոնի աշխատակիցներ, աշխատանքի չեն ներկայացել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանց անվամբ 2013թ.-ից դուրս է գրվել և փոխանցվել ընդհանուր 2.565.790 ՀՀ դրամ աշխատավարձ: Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կենտրոնի կանանց կոնսուլտացիայի մանկաբարձների՝ ամենամյա արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում փոխարինողներ են նշանակվել ծնարանի 4 մանկաբարձներ: Վերջիններս, որպես փոխարինողներ, երբևէ աշխատանքի չեն ներկայացել, սակայն 2016-2017 թթ. դրա համար ստացել են աշխատավարձ, որն ընդհանուր կազմել է 518.001 ՀՀ դրամ: Այդպիսով ընդհանուր առմամբ առերևույթ տեղի է ունեցել կենտրոնի միջոցներից ընդհանուր 3.083.791 ՀՀ դրամի չափով վատնում: Բացի այդ, նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կոնտրոնի աշխատակիցներից մեկը 2006-2016թթ. ընկած ժամանակահատվածում իր աշխատավարձի 10-30 տոկոսը՝ մոտ 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, կենտրոնի հաշվապահի միջոցով և տնօրենի պահանջով տվել է վերջինիս՝ վերադասի կողմից ստուգումներ չկատարելու պատճառաբանությամբ: Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցվոր արարքների հատկանիշներ և և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր: <<Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի վերաբերյալ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը»,- ասված է հաղորդագրությունում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (192)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS