X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փետրվարին հակառակորդի կրակից ՊՆ ժամկետային զինծառայող է վիրավորվել


* 20-03-2019, 14:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 421 անգամ


Փետրվարին հակառակորդի կրակից ՊՆ ժամկետային զինծառայող է վիրավորվելՓետրվարին հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել: Ռազմինֆոյի հարցմանը ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։

Լրատվամիջոցի հարցման նպատակն էր պարզել այս տարվա հունվար-փետրվարին հակառակորդի կողմից կատարված սպանության փորձերի քանակը և դրանց հետևանքը։

Դատախազության պատասխանի մեջ նշվում է.

«Հարցման մեջ նշված ժամանակահատվածում՝ 01.01.2019- 28․02․2019թ․, արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպաության փորձի մեկ դեպք, որը տեղի է ունեցել 18․02․2019թ․, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել մեկ պարտադիր ժամկետային զինծառայող»:

Դատախազությունը այսպես է բացատրում «հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ» հանցագործությունը․

«Հակառակորդի կողմից շփման գծում արձակած կրակոցների և հրետակոծությունների դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետերով քրեական գործերը հարուցվում են նկատի ունենալով դեպքի հանգամանքները, իրավիճակը և հակառակորդի ենթադրյալ դիտավորությունը: Հնարավոր են դեպքեր, երբ հակառակորդի նմանատիպ գործողությունների հետևանքով (օրինակ՝ դիրքի կամ զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի հրետակոծություն) անձի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցվի և զոհեր կամ մարմնական վնասվածքներ ստացողներ չլինեն»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (192)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS