X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում կատարված գողությունը բացահայտվել է


* 19-03-2019, 18:50 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2579 անգամ


Գյումրիում կատարված գողությունը բացահայտվել էՄարտի 3-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Մուշի բաժում Գյումրիի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ մարտի 2-ի ժամը 21.30-ից մարտի 3-ի ժամը 09.10-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Շչերբինա փողոցում գտնվող տանը կից ավտոտնակի դռան փականը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են ներսում կայանված իր «Հոնդա ՖԻԹ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչը, գողացել էլեկտրական մարտկոցը, ձայնային ուժեղացուցիչը՝ չորս ձայնասյուներով, բեռնախցից՝ գազի բալոնը և հինգ անվադողերը:
Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մարտի 18-ին, ժամը 12.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտյոմ Դ.-ին, 1998 թ. ծնված Գոռ Գ.-ին և 1993 թ. ծնված Սամվել Դ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:



***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (324)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS