X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Մոնթե Մելքոնյան» վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ. Դավիթ Տոնոյան


* 16-03-2019, 15:06 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 202 անգամ


«Մոնթե Մելքոնյան» վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ. Դավիթ Տոնոյան
«Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանը, թե արդյոք շարունակելո՞ւ է գործել «Մոնթե Մելքոնյան» վարժարանը, պատաասխանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարի պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Մոնթե Մելքոնյանի վարժարանը որպես կառույց գործելու է, և իմ դիրքորոշումը հետևյալն է, որ մինչև վարժարանը չունենա ավելի լավ պայմաններ, իսկ լավ պայմանները հատկապես վերաբերում են ռազմակրթական գործընթացին, այդ վարժարանը այդ տարածքում շարունակելու է գործել»:

Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ ՊԵԿ-ի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան, որը հատկացվել է վարժարանին, և տարածքն ամբողջությամբ չի օգտագործվում:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունն էլ հայտարարություն էր տարածել Նարեկ Բաբայանի ելույթի մասին, նշելով, որ Հայաստանի լավագույն ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ համեմատելն առնվազն հեգնանք է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (291)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS