X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փոփոխություններ կենսաթոշակային համակարգում


* 14-03-2019, 13:10 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 969 անգամ


Փոփոխություններ կենսաթոշակային համակարգումԿառավարության նիստում որոշում կայացվեց անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինել շահութահարկով։

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմոֆին Գասպարյանը:

Նա նշեց, որ նախագիծն ապահովում է պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի կիրարկումը:

Նախագծով սահմանվում է, որ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում:

Փոխնախարարի ներկայացմամբ` կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն ներկայացնում է միայն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում: Այսինքն` վերացվել է աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Բացի դրանից, սահմանվել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության լիազորությունները: Նախագծով ուժը կորցրած է ճանաչվել: Այսինքն` հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի:

«Մանկատանն ապրող երեխա որդեգրելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակը վճարվում է որդեգրողին», - ներկայացրեց փոխնախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆիքսեց, որ սրանով բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, և քաղաքացիների համար կյանքն ավելի հեշտանում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (318)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS