X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խափանումներ Facebook-ում


* 14-03-2019, 12:41 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 433 անգամ


Խափանումներ Facebook-ումFacebook և Instagram սոցկայքերի ու WhatsApp մեսենջերի օգտատերերը նախօրեին բախվել են ծառայությունների աշխատանքի լուրջ խափանման խնդրին, որը շարունակվել է օրվա մեծ մասը:

Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, նշված ծառայությունների սեփականատերը հանդիսացող Facebook ընկերության համար սա աշխատանքային պատմության մեջ ամենախոշոր մասշտաբային խափանումներից մեկն է եղել: Հատկանշական է, որ ընկերությունում դեռ հստակ չեն սահմանել, թե որն է եղել սոցկայքերի ու մեսենջերների աշխատանքի խափանման բուն պատճառը:

Հայտնի է, որ Facebook-ը նմանատիպ խնդիրներ է ունեցել նաև 2008-ին, սակայն այդ ժամանակ սոցցանցն ուներ միայն 150 մլն օգտատեր: Այժմ նրանց թիվը հասնում է 2,3 մլրդ-ի (խոսքը միայն Facebook սոցցանցի օգտատերերի թվի մասին է - tert.am):

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ դժվարություններ ունեն Facebook ընկերության հավելվածներից օգտվելիս: Մենք աշխատում ենք այդ խնդիրները հնարավորինս շուտ լուծելու ուղղությամբ», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ Instagram-ի թվիթերյան պաշտոնական էջում արդեն հայտնել են ծառայության աշխատանքի ամբողջական վերականգնման մասին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (301)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS