X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ահաբեկիչը հայտարարել է, որ Կիրկորովի համերգի տեռորիստական ակտը պատվիրել է Մաքսիմ Գալկինը


* 13-03-2019, 14:51 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 742 անգամ


Ահաբեկիչը հայտարարել է, որ Կիրկորովի համերգի տեռորիստական ակտը պատվիրել է Մաքսիմ Գալկինը«Իսլամական պետության» ենթադրյալ մասնակից, Դաղստանի 20-ամյա բնակիչ Խիդիրնեբի Կազուեւը, ում մեղադրում են Ֆիլիպ Կիրկորովի համերգի ընթացքում տեռորիստական ակտի նախապատրաստության մեջ, հայտարարել է, որ փոփ արքայի սպանությունը պատվիրել է շոումեն Մաքսիմ Գալկինը։
Մեղադրյալի փաստաբան Իսրաֆիլ Գադադովը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ Կազուեւը հերքում է, թե ահաբեկչություն է նախապատրաստել։ Մարտի 4-ին մեղադրյալը հարցաքննության ընթացքում պատմել է, որ 2017թ.-ի սկզբին Մոսկվայում իրեն է մոտեցել Մաքսիմ Գալկինը, ով առաջարկել է Կիրկորովին սպանել 2 մլն ռուբլու դիմաց։ Կազուեւի կարծիքով՝ Գալկինը սպանությունը պատվիրել է Ալլա Պուգաչովայի հանդեպ խանդի պատճառով։ Մեղադրյալը համաձայնել է եւ 1 մլն ռուբլի կանխավճար ստացել, սակայն ավելի ուշ հրաժարվել է սպանություն կատարել՝ հաշվարկելով, որ դրանից կարող են մարդիկ տուժել։

Կազուեւն առաջարկել է հարցաքննել Կիրկորովին, Գալկինին եւ Պուգաչովային եւ նրանց մասնակցությամբ առերես հարցաքննություն անցկացնել, սակայն ներքին գործերի նախարարությունը մերժել է՝ նշելով, որ մեղադրյալն այդ կերպ ձգձգում է քննությունը։ Փաստաբանը հայտնել է, որ գլխավոր դատախազությանը կխնդրի գործը ներքին գործերի նախարարությունից փոխանցել Քննչական կոմիտե՝ Կազուեւի վարկածը ստուգելու նպատակով։

Մաքսիմ Գալկինը հրաժարվել է մեկնաբանել։ «Դա իմ թեման չէ։ Ես ոչինչ չեմ մեկնաբանի»,– ասել է նա։

Հիշեցնենք՝ ըստ քննության վարկածի՝ 2016թ.-ի դեկտեմբերին մեղադրյալներ Խիդիրբենդի Կազուեւը, Գաբիբուլա Խալդուզովը եւ Սամիր Իբրաիմովը իսլամական կազմակերպություն են ստեղծել եւ նույն ժամանակաշրջանում որոշել տեռորիստական ակտ կատարել Ֆիլիպ Կիրկորովի համերգներից մեկի ժամանակ։ Բոլոր մասնակիցներն ավելի վաղ հերքել են իրենց մեղքը հանցագործության նախապատրաստության մեջ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (344)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS