X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Որդին սպանել է հորը


* 11-03-2019, 13:23 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 505 անգամ


Որդին սպանել է հորըՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժ գյուղի՝ 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին:

2019թ մարտի 10-ին`ժամը 13:25-ին, շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում որդին սպանել է հորը`ծնված 1955 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննչական խումբը:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 10-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տղամարդը՝ ծնված 1983թ., Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում՝ ննջասենյակում, դանակով հարվածներ է հասցրել 64-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 10-ին ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 1955թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի որդին՝ ծնված 1983 թվականին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արյան նմուշներ, դանակի փայտյա բռնակ, դանակի շեղբ, դանակ, ևս մեկ դանակ՝ ննջասենյակի սեղանի վրայից: «Աբովյան ԲԿ»-ից առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները: Նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

1983թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (318)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS