X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում փորձարկել են շտապօգնության առաջին ուղղաթիռը


* 2-03-2019, 17:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 551 անգամ


Հայաստանում փորձարկել են շտապօգնության առաջին ուղղաթիռըՇտապօգնության աշխատանքներին աջակցելու նպատակով Հայաստան բերված ուղղաթիռն արդեն անցել է գործի։ Առաջին գործողությունը բարեհաջող է անցել։

Առողջապահության նախարարությունն այսօր Դիլիջանում փորձարկել է Հայաստան բերված շտապօգնության առաջին ուղղաթիռը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Փորձարկում ենք պացիենտի տարհանումը Դիլիջանից»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շտապօգնության ավտոմեքենան մոտենում ուղղաթիռի վայրէջքի հրապարակին և ինչպես են բուժաշխատողները հիվանդին ավտոմեքենայից տեղափոխում ուղղաթիռի մեջ։

Այդ ամբողջ գործողությանը ներկա է եղել նաև նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` այս ուղղաթիռը Հայաստան էր բերվել փետրվարի 22-ին Մարսելից։

Այն շահագործման է ընդունել «Armenian Helicopters» ընկերությունը։

Սա առաջին ուղղաթիռն է, որով ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է սանիտարական ավիացիայի ծառայություններ ներդնել Հայաստանում։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS