X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սյունիքում մեքենաները թաղվել են ձյան մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


* 2-03-2019, 16:27 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 386 անգամ


Սյունիքում մեքենաները թաղվել են ձյան մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹԳորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ կան։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։

Նա նաև դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ձնաբքի պատճառով ավտոմեքենաները խրվել են խորը ձյան մեջ ու հայտնվել անելանելի վիճակում։

«Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնմաքրման և փրկարարական աշխատանքները շարունակվում են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքով»,– գրում է ԱԻՆ մամուլի քարտուղարը։



Մինչ այդ ԱԻՆ–ը հայտնել էր, որ մարտի 1-ին, ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհների որոշ հատվածներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխել են անվտանգ տարածք, 30 քաղաքացու գիշերակաց են ապահովել ՊՆ հարակից զորամասում։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS