X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է զորամաս՝ գիշերակացի


* 2-03-2019, 12:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 340 անգամ


Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է զորամաս՝ գիշերակացիՄարտի 1-ին, ժամը 12:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 500). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ:

Ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:

Ժամը 23:00-ից նշված երկու հատվածներում սահմանվել է հերթապահություն։ Ձնաբքի պատճառով կան կուտակված ավտոմեքենաներ:

Մարտի 2-ին, ժամը 09:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է զորամաս՝ գիշերակացի

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS