X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վալերի Օսիպյանը չհերքեց, որ ունեն տեղեկություններ Սեֆիլյանի և նրա կողմնակիցների կողմից փողոցներ փակելու ծրագրի մասին


* 28-02-2019, 23:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 644 անգամ


Վալերի Օսիպյանը չհերքեց, որ ունեն տեղեկություններ Սեֆիլյանի և նրա կողմնակիցների կողմից փողոցներ փակելու ծրագրի մասինՀայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի փոխել իր դիրքորոշումը և պնդելու է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում չկիրառվի:

«Ես մեկ անգամ արդեն ասել եմ և պնդում եմ իմ ասածները», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վալերի Օսիպյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը:

Հիշեցնենք՝ Սեֆիլյանը հայտարարել էր. «Լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

«Ով ուզում է լինի, ոստիկանությունը գործելու է օրենքի շրջանակներում, և ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում տիրապետում է իրավիճակին: Եթե մի քանի հոգի փողոց են փակում, և ոստիկանությունը միանգամից չի բացում այդ փողոցը, չի նշանակում, թե չի կարող: Մենք կարող ենք հաշված րոպեների ընթացքում բացել այդ փողոցը, վերականգնել երթևեկությունը: Վստահեցնում եմ ձեզ՝ ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլ ցանկացած քաղաքացու պարագայում, եթե որևէ մեկը կարգ խախտի, կարժանանա գնահատականի, օրենքի սահմաններում գնահատականի», - հավելեց ՀՀ ոստիկանապետը:

Հարցին, թե տեղեկություն ունե՞ն, ծրագրվում է փողոցնե՞ր փակել, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունն ունի շատ-շատ ինֆորմացիաներ, որոնք ձեռք են բերվել օրենքի սահմաններում, դրանք հրապարակման ենթակա չեն: Այո՛, մենք տիրապետում ենք»:

Այդ հարցի մասին այլ տեղեկություններ ոստիկանապետը չփոխանցեց և միայն ընդգծեց. «Որևէ մեկը եթե փորձի կարգ խախտի, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարի, կարժանանան կոշտ գնահատականի՝ օրենքի սահմաններում»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մարտ 2020 (572)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS