X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում նորածնի և մոր մահվան գործով դատավարությունը վերսկսվեց


* 28-02-2019, 17:14 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Հեղինե Մանուկյան | Դիտվել է 562 անգամ


Գյումրիում նորածնի և մոր մահվան գործով դատավարությունը վերսկսվեցՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարում վերսկսվել է Կարինե Պապանյանի եւ նրա նորածնի մահվան հետ կապված քրեական գործի քննությունը: Առաջին նիստին քննիչը չի ներկայացել, դատարանին չէն փոխանցվել նաեւ քրեական գործի հետ կապված նյութերը, ինչը դարձել է դատական նիստի հետաձգման պատճառ:

5 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործը դատարանում երկրորդ անգամ է լսվում: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանի 2016 թվականին գործը կարճվել էր, սակայն հետագայում քննիչի եւ դատախազի որոշումը բեկանվել էր ու գործը վերաբացվել:

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին: Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում հենց ծննդաբերության ժամանակ է գրանցվել 39-ամյա կնոջ մահը: Մասնագետների խոսքերով, կնոջ վիճակը հանկարծակի է վատացել: Հնարավոր չի եղել փրկել ոչ նրա եւ ոչ էլ երեխայի կյանքը: Դեռ այն ժամանակ վստահեցրել են, որ սարքավորումները եւ մարդկային գործոնը դեր չեն խաղացել: Մահացած կինն ուներ երեք երեխա: Ընդհանուր թվով ունեցել է 7 հղիություն եւ 3 ծննդաբերություն: Մասնագետները պնդել են, որ բուժհաստատության աշխատակիցները բոլորն էլ իրենց աշխատանքի վայրում են եղել եւ պարտականություններն առանց թերացման են իրականացրել: Սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը այլ բան է պնդում՝ ելնելով գործի տարիների քննությունից:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (305)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS