X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախատեսվում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը


* 27-02-2019, 17:43 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 629 անգամ


Նախատեսվում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերըՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբեր ամսից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Թե վարչապետը, թե ես բազմիցս հայտարարել ենք, որ ուսուցիչների դրույքերի, աշխատավարձերի հետ կապված հարցը մեր օրակարգում է: Եվ առաջնային խնդիրներից է: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա արդեն սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը»,-ասաց նախարարը, բայց կոնկրետ չափ դեռ չկարողացավ նշել:

Այդ դրամական միջոցները կստանան նախարարության բյուջեում խնայողությունների հաշվին: Հարությունյանը նկատեց՝ եթե այս տարվա սեպտեմբերից անեն բարձրացումը, ապա այն մեծ ճնշում կլինի ոչ թե այս, այլ հաջորդ տարվա բյուջեի վրա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (239)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS