X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


* 19-02-2019, 14:25 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 185 անգամ


Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ս. Տրդատի կամարի առջև, եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանների թափորով առաջնորդվեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան, ուր կատարվեց միասնական աղոթք:

Աղոթքից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարիգալստյան խոսքով ողջունեց Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոսին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS