X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մայրաքաղաքում ավտոբուսները գործադուլ են իրականացրել «Երեւան ավտոբուս» ընկերության տնօրենի փոփոխության պատճառով


* 14-02-2019, 12:58 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 270 անգամ


Մայրաքաղաքում ավտոբուսները գործադուլ են իրականացրել «Երեւան ավտոբուս» ընկերության տնօրենի փոփոխության պատճառով«Երեւան ավտոբուս» ընկերության մի քանի վարորդներ այսօր առավոտյան հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ , սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլիս խոսնակ Հակոբ Կարապետյանը:


Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: «Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործվող ավտոբուսներ կան: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի»,-գրել է նա:
Հակոբ Կարապետյանը նշել է, որ երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայնմանը զուգահեռ, «Երեւան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլոգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով:
«Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան իրենց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով»,-նշված է Կարապետյանի գրառման մեջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS