X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ


* 14-02-2019, 12:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 313 անգամ


Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգՀայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գյուղատնտեսության նախարարությունը երկրում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին հայտարարություն է տարածել՝ մասնագետներին հրավիրելով մասնակցել ծրագրին:


«Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:
Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`
- ապահովագրական շուկայի մասնագետ,
- գյուղատնտեսական արտադրության մասնագետ,
- վնաս գնահատող,
- գյուղատնտես,
- այգեգործ,
- ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,
- գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,
- ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։
Մասնակցությունը և սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են:
Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:
Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/2BJsM1N


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2019 (326)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS