X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ես Քոչարյանին կաշառք չեմ տվել եւ նոր մեղադրանքի հետ կապ չունեմ. Սիլվա Համբարձումյան


* 13-02-2019, 16:30 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 392 անգամ


Ես Քոչարյանին կաշառք չեմ տվել եւ նոր մեղադրանքի հետ կապ չունեմ. Սիլվա ՀամբարձումյանԻնչպես հայտնի է, Հատուկ Քննչական ծառայությունն փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտնում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը: Գործարար Սիլվա Համբարձումյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին կաշառք չի տվել, իր հետ կապ չունի առաջադրված մեղադրանքը, Քոչարյանի հետ կապված որեւէ քննչական գործողության չի մասնակցել: Նա նշեց, որ 2մլն դոլար փոխանցել է գործարար Սամվել Մայրապետյանին մարտի 1-ից հետո. ինչը վերջինս եւս ընդունեց առերեսման ժամանակ: Հնարավո՞ր է, որ Մայրապետյանը ցուցմունք տված լինի Քոչարյանի դեմ առ այն, որ այդ գումարը փոխանցել է երկրորդ նախագահին, Սիլվա Համբարձումյանը տեղյակ չէ: Անդրադառնալով իր ավելի վաղ արած հայտարարությանը, թե ինքը եւ Ռոբերտ Քոչարյանին է կաշառք տվել, եւ Սերժ Սարգսյանին, եւ Արմեն Գեւորգյանին՝ գործարարը նշեց, որ այդ ժամանակ իրենից կաշառք չեն ուզել, պարզապես տվել է, որ իրեն չխանգարեն: Ավելի վաղ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր. «Բոլորդ էլ տեղյակ եք, տենց մի դեպք կա՞, որ առանց Բաղրամյան 26-ի ինչ- որ հարց լուծվեր, ես գործարար եմ 90 թվականից, կաշառք չի եղել մինչև 97 թիվը, դրանից հետո էդ կաշառքը վխտում էր Հայաստանի Հանրապետությունում»: Նա ասել է, թե 2008 թվականին խոշոր գործարք է արել արաբների հետ եւ հավելել. «Ինձ չխանգարելու համար և՛ նախագահ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին եմ կաշառք տվել, Հայաստանում խոշոր գործարք գիտեք հեշտ էր, պետք է տեղյակ լինեին և՛ նախագահը, և՛ վարչապետը, հիմա Փաշինյանի օրոք չեմ կարծում, որ դա կա»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (378)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS