X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանի կոչը Նիկոլ Փաշինյանին


* 13-02-2019, 13:12 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 595 անգամ


Ադրբեջանի  կոչը  Նիկոլ Փաշինյանին Aysor.am:Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը չլարել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, այլ նպաստել խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Ն.Փաշինյանը չպետք է լարի իրադրությունն իր հայտարարություններով, այլ ընդհակառակը, պետք է նախադրյալներ ստեղծի հակամարտության կարգավորման գործում արդյունքի հասնելու համար, ինչն ընգծվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում», - «Интерфакс-Азербайджан»-ին ասել է Լ. Աբդուլլաևան:

Նա նշել է, որ Ադրբեջանի համար անընդունելի են հայկական կողմի մեղադրանքները Բաքվի «ագրեսիվ հռետորաբանության» և բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխելու փորձի վերաբերյալ:

«Մի կողմից, նա խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմանների ստեղծման կարևորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ փորձելով մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության» համար, իբր, երկիրը բնակչությանը նախապատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Ճշմարտությունն այն է, որ խոսքը ոչ թե Ադրբեջանի «ագրեսիվ հռետորաբանության», այլ Հայաստանի ագրեսիվ գործողությունների մասին է», - ասել է Լ.Աբդուլլաևան:

Լ. Աբդուլլաևան հայտարարել է, որ մինչ օրս Հայաստանի ղեկավարության հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

«Որքան շուտ Հայաստանի վարչապետը հասկանա, թե ինչ օգուտներ կբերի հակամարտության կարգավորումը տարածաշրջանին և հատկապես իր երկրին, այնքան շուտ նա կկարողանա իրականացնել Հայաստանի բնակչությանը տված «տնտեսական հեղափոխության» վերաբերյալ խոստումը», - հավելել է Լ.Աբդուլլաևան:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին, ասել էր, որ Ադրբեջանում առավել հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։

«Մենք կարծում ենք, որ հարցի խաղաղ կարգավորման համար նախ պետք է խաղաղության մթնոլորտ հաստատվի։ Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ, առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պայմաններում։ Եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իր հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար մենք պետք է մեր կողմից արձանագրենք մեր ոչ ագրեսիվ դիրքորոշումը։ Սակայն դա չի նշանակում, որ որևէ ագրեսիվության կամ ագրեսիայի համարժեք պատասխան տալ չենք պատրաստվում», - ասել է Նիկոլ Փաշինյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS