X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բացահայտվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակչի դանակահարության դեպքը


* 13-02-2019, 12:54 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 837 անգամ


Բացահայտվել է Շիրակի մարզի  Ախուրյան համայնքի բնակչի դանակահարության դեպքըՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ախուրյան գյուղի 47-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի բնակչին:


2019թ. փետրվարի 9-ին՝ ժամը 23:50-ին, Ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած-կտրած, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք հեմոպերիտոներում, հեմոռագիկ շոկ, ձախ վերին վերջույթի ծակած-կտրած վերքեր, գլխի մազածածկ հատվածի, քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչը՝ ծնված 1971թ.:


Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 10-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:


Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1969թ.:

Նախնական քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. փետրվարի 9-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գյումրու 49-ամյա բնակիչը և Ախուրյան գյուղի 47-ամյա բնակիչը վերջինիս տանը ճաշել են միասին և ալկոհոլ օգտագործել, որի ժամանակ նրանց միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում 49-ամյա տղամարդը ձեռքերով հարվածել է տանտիրոջը, որից հետո իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին:


Քրեական գործով Ախուրյան գյուղի բնակիչը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի պահին տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները, կատարվել է խուզարկություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (406)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS