X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից ապրանք ներկրողների բողոքի մասին


* 13-02-2019, 12:30 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 381 անգամ


Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից ապրանք ներկրողների բողոքի մասինԽորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց իրեն դիմած մի խումբ քաղաքացիների բողոքները:

Նա նշեց, որ ԱԺ հարակից տարածքում հավաքվել էին ՀՀ Թուրքիա տարածքից ապրանք ներկրողները և դժգոհում էին ոչ առևտրային նպատակով 50 կգ ապրանք ներկրելու հնարավորությունը 50%-ով կրճատելու և 25 կգ դարձնելու որոշումից: Պատգամավորը նշեց, որ դրանից ավելին արդեն կիլոգրամը հարկվում է 4 եվրո, ինչը, ըստ նրանց, բարձր է, իսկ խոսքը, նրա պնդմամբ, 500-600 շահառուների մասին է:

Բացի այդ, նա նաև բարձրաձայնեց փողոցային ոչ կանոնավոր առևտուր անող քաղաքացիների խնդիրները, նշեց, որ այդ քաղաքացիները ևս ուզում են՝ ոլորտը կարգավորվի, փողոցային առևտուրը վերանա: «Բայց արգելելով ի՞նչ ենք առաջարկում փոխարենը, խոսքը 1000-ից ավելի քաղաքացիների մասին է»,-ասաց Էնֆիաջյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ այս հարցերի քննարկման արդյունքում պետք է 100%-ով ազնիվ լինել: «Տեսեք, դուք ասում եք՝ ապրանք ներկրողները բողոքում են և ավելացնում, որ ոչ առևտրային նպատակով են բերում, ու խոսքը 600 շահառունեի մասին է: Եթե շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբել, ոչ մի բան չի ստացվի, ոչ առևտրային նպատակով ապրանք բերողը նա է, որ ՀՀ-ից ուրիշ գործով է գնացել, խանութից բան է առել, տան, մորքուրի կամ հորքուրի համար բերել, եթե պարբերաբար ապրանք են բերել, դա ոչ առևտրային նպատակով չի»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այն ժամանակ արտոնյալները ֆուրով ապրանքը բերում էին և 50, 50 կգ-ներով անցկացնում: «Ո՛չ և ո՛չ, չեն լինելու նման անսկզբունք կոմպրոմիսներ, ասեն՝ ցույց ենք անելու Ձեր դեմ, մեզ համար այս արեք, ցույց կանենք, այս քանակությամբ սահմանեք, չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք ու իրար ֆռացնենք, ով ավելի «շուստրի» է, կառավարությանը ստիպում է՝ այլ որոշում կայացնի... ուրիշ տարբերակ չի լինելու, բերելու եք մաքսազերծելու և նոր միայն անցկացնելու, օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի:

Խաբեությունը, սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ, չի լինելու, ոչ մեկին չեմ թույլ տալու ստի լեզվով հարաբերվել, հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր, ստի վերջը եկել է»,-բարձր տոնով հավելեց վարչապետը:
Նա նշեց, որ նայում է փողոցային առևտրականների բողոքի տեսանյութերը, ասում են. «Բա սրա համա՞ր ենք հեղափոխություն արել»: «Չէ մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանը դառնա Ստամբուլի բազար, Մաշտոցի պողոտան դառնա արևելյան բազար, բա ուրիշ ինչի համար ենք արել հեղափոխությունը»,-նշեց նա:

Վահե Էնֆիաջյանը խնդրեց հարցերին անդրադառնալ առանց նյարդայնանալու: «Ես խնդիրը ընդամենը բարձրաձայնեցի, մատնանշեցի շահառուների քանակը»,-ասաց նա և մեջբերեց վարչապետի խոսքերը, որ ավելի լավ է աշխատել, քան չաշխատել:

«Հիմա մեր պարագայում, քանի որ խնդիրները բազում են, ընդ որում բարձրաձայնում ենք, ասում են, որ կանոնակարգվի, բայց այլընտրանքն առաջարկելու քայլ պետք է լինի, պայման ստեղծել, նոր այդ ճանապարհին տանել: Նման որոշում կայացնելու դեպքում չպետք է կառավարության ներկայացուցիչներն իրենց սենյակում նստած որոշում ընդունեն, այլ հանդիպեն շահառուների հետ, քննարկեն»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ դրա համար նախ ճշմարտությունը պետք է վերականգնեն, խոստովանեն, որ առևտրային նպատակով են, և ամեն ինչ տեղը կընկնի: Նա ասաց, որ ինքը կառավարության նիստում խնդրել է, որ չչարաշահեն այդ որոշումը, իրենք իրենց կամքը ցույց են տվել, բայց այդ շահառուները չարաշահել են: «Հիմա ԵԱՏՄ տարածք է, շատ է հարկը, թող ապացուցեն, որ ձեռնտու չէ: Ինչո՞ւ է բողոքում, որովհետև այդտեղ կոռուպցիոն սխեմա է գործել, որը փակել ենք, և հիմա հարկայինը շատացել է, հիմա փոփոխման փուլում ենք, սիրելի քաղաքացիներին հրավիրում ենք քննարկման, մենակ ասում ենք՝ մեզ մի խաբեք, ով խաբի, մեր աչքի գրողնա»,-նշեց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (406)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS