X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ծառուկյանը Պուտինի հրավերով Սոչի կմեկնի


* 13-02-2019, 01:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 495 անգամ


Ծառուկյանը Պուտինի հրավերով Սոչի կմեկնի Armdaily.am։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը: Համաժողովն այս տարի անցկացվում է «Ազգային ծրագրեր. Ռազմավարությունից մինչեւ գործողություն» խորագրի ներքո:Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ այն նպաստելու է տարբեր երկրների միջև փոխշահավետ գործարար եւ հումանիտար կապերի ընդլայնմանը, հնարավորություն է տալու քննարկել Ռուսաստանի ներդրումային հնարավորությունների բարեհաջող իրականացման, մրցունակ բիզնես միջավայրի ստեղծման, կոնկրետ ոլորտների, ընկերությունների եւ նախագծերի համար արդյունավետ լուծումներ գտնելու հետ կապված հիմնախնդիրները: Գագիկ Ծառուկյանը Սոչի է մեկնելու այսօր՝ փետրվարի 13-ին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (406)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS