X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գույքահարկի և հողի հարկի 42 մլրդ դրամ կուտակած պարտքի պայմաններում ունենք ընդամենը մեկ անելիք՝ պատշաճ հավաքագրել հարկերը


* 11-02-2019, 16:45 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 365 անգամ


Գույքահարկի և հողի հարկի 42 մլրդ դրամ կուտակած պարտքի պայմաններում ունենք ընդամենը մեկ անելիք՝ պատշաճ հավաքագրել հարկերըԱյսօր՝ փետրվարի 11-ին, «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ համայնքներում ոռոգման խնդիրներին։

Նախարարն ասաց, որ մեր ոոռոգման ցանցը վատթար վիճակում է, նույնիսկ չկարողացավ հարմար բառ գտնել՝ այդ վիճակին իրական գնահատական տալու համար․ «Մենք ինքներս այս գործում երբեք մեր վրա պատասխանատվություն չենք վերցնում, օգնություն ենք սպասում ենք ջրօգտագործողներից եւ պատկան այլ մարմիններից, բայց չմոռանանք, որ տեղական ինքնակառավարման մարմինը նաեւ այստեղ պիտի ունենա առանցքային դերակատարում»,-մարզպետների եւ համայնքապետերի հետ հանդիպմանը նշեց Պապիկյանը։

Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաեւ գույքահարկի եւ հողի հարկերի պարտքերի ներման վերաբերյալ խոսակցություններին․

«Տարվա ընթացքում, երբ գնում էի մարզեր եւ հանդիպում էի համայնքապետերին, հնչում էր հարց, թե լուրեր կան, որ կառավարությունը ներելու է պարտքերը։ Նման նախադեպ եղել է տարիներ առաջ, այնուամենայնիվ, դա չի փրկել մեզ նոր պարտքերից, անգամ վնաս է հասցրել, որովհետեւ մարդիկ, որոնք պատշաճ վճարում են հարկերը, հարց են տալիս, թե ինչու են իրենք իրենց քաղաքացիական պարտքը կատարում, իսկ մյուսները՝ ոչ։ Այսինքն՝ յուրաքանչյուրս պիտի գիտակցի, որ իրավունքներից զատ մենք ունենք պարտավորություններ։ Այս պահին 2008 թվականից մինչեւ 2018 ժամակահատվածում կա կուտակված 42 մլրդ դրամ պարտք․ սա հսկայական գումար է մեր աղքատ համայնքների եւ պետբյուջեի համար։ Այդ պարտքերի 17 մլրդը կազմում են գույքահարկերը, 15 մլրդ՝ հողի հարկերը, որից 10 մլրդը մայր գումարն է, ըստ այդմ՝ այս պայմաններում մենք ունենք ընդամենը մեկ անելիք՝ պատշաճ հավաքագրել հարկերը։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ պատշաճ կերպով վճարել հարկերը, կատարել ՀՀ քաղաքացու պարտավորությունները։ Իհարկե, երբեմն կան օբյեկտիվ պատճառներ, կարկուտ եւ այլն, երբ գյուղացին ֆինանսապես պատրաստ չէ վճարել, այդ հարցում կառավարությունը ցուցաբերելու է աջակցություն»,-ասաց Սուրեն Պապիկյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (292)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS