X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարզպետարաններն օպտիմալացվում են. աշխատողների 30 տոկոսն անգործ կմնա


* 11-02-2019, 16:11 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1048 անգամ


Մարզպետարաններն օպտիմալացվում են. աշխատողների 30 տոկոսն անգործ կմնա  Sputnik: Հայաստանի մարզպետարանների աշխատակազմերի 30 տոկոսը կկրճատվի։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մենք մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել այն եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների մոտավորապես 30 տոկոսը կկրճատվի»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը հայտնեց, որ մարզպետարանների օպտիմալացման ծրագրի համար ներգրավվել է նաև խորհրդատվական ընկերություն, որի ֆինանսավորումը կատարել է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը։

Իսկ թե ով է հրաժեշտ տալու աշխատանքին և ով է շարունակելու աշխատել, ըստ Պապիկյանի, որոշվելու է մրցութային կարգով։

«Մրցույթ է անցկացվելու, որի արդյունքում ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու, որովհետև այս օպտիմալացման արդյունքում կատարվող կրճատումները մեկ նպատակ են հետապնդում` արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»,– ասաց նա ։

Միաժամանակ Պապիկյանը նշեց, որ աշխատակիցների կրճատումն այս տարի խնայողության չի հանգեցնի, քանի որ մարզպետարանների աշխատավարձերի ֆոնդն արդեն իսկ հաստատված է 2019թ–ի պետական բյուջեով։

Թե երբվանից կկատարվեն կրճատումները, հայտնի չէ, որովհետև նախարարը հստակ ժամկետ չնշեց։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (322)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS