X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանին


* 11-02-2019, 14:32 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 154 անգամ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ պատմամշակութային ամուր կապերն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները լավ հիմք կարող են լինել առևտրատնտեսական համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջև սերտ կապեր կան նաև կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, որտեղ նույնպես համագործակցության մեծ ներուժ կա:

Փոխվարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը և հույս հայտնել, որ համաձայնագրի կնքումը նաև դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության խորացման համար:

Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ջանք չի խնայի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եգիպտոսի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության և դրա հետագա զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (295)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS