X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խուճապ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղեւորները Մոսկվա չեն հասել


* 10-02-2019, 10:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 7038 անգամ


Խուճապ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղեւորները Մոսկվա չեն հասել
Armtimes.com-ը գրում է ․
«Պոբեդա» ռուսական ավիափոխադրողն անակնկալի է բերել Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորներին: Այսօր ժամը 20:00-ին նախատեսված չվերթը չեղարկվել է, ինքնաթիռը Գյումրի չի ժամանել: Չվերթի տոմսեր ունեցող քաղաքացիներին որեւէ մեկը բացատրություն չի տվել: «Երբ փորձեցինք իմանալ, թե ինչ խնդիր կա, ասացին, որ թռիչքը ոչ թե հետաձգված կամ տեղափոխված է, այլ՝ հանված: Փոխհատուցում էլ չկա: Ասեցին մեկ ամսում կտան էդ գումարը: Ահավոր է: Մենք երկկողմանի 5 տոմս էինք գնել «Պոբեդա»-ից, որ եկել էինք Գյումրի, վճարել 40.000 ռուբլի: Եվ այսօր էլ գնալու էինք: Ու էսպես եղավ, հիմա էլ փոխհատուցում չկա: Բայց ստիպված եմ գնալ, հիմա Երեւան եմ գնում, տոմսեր պատվիրեցի, ճար չկա, պետք է գնանք, 1 տոմսի համար վճարելու եմ 80.000 ռուբլի, որ տեղ հասնեմ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ուղեւորներից մեկը:

Առավել անելանելի էր այն ուղեւորների վիճակն, ովքեր պետք է Մսկվայից շարունակեին իրենց ճանապարհը: Մեծ էր հատկապես Սուրգութ մեկնողների թիվը: Որեւէ մեկը չկար, որ շիվարած եւ փաստացի խաբված մարդկանց կարողանար իրավիճակը նորմալ բացատրել եւ հստակեցնել, թե փոխհատուցման խնդիրն ինչպես է լուծվելու, ինչպես են հասնելու Մոսկվա, որ իրենց ճանապարհը շարունակել կարողանան:


Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդաավակայանից «Պոբեդա» ռուսական ավիափոխադրողից բացի նաեւ շատ կարճ ժամանակամիջոց, «Տարոն Ավիա» հայկական փոխադրողը փորձեց աշխատել, սակայն, ըստ «Տարոն Ավիա»-ի «Պոբեդա»-ն դեմպինգային քաղաքականություն վարեց, ինչի հետեւանքով հայկական ավիափոխադրողը դադարեցրեց իր գործունեությունը հայկական ավիաշուկայում:

Փաստացի ռուսական ավիափոխադրողն այսօր խաբեց Գյումրի-Մոսկվա չվերթի 180 ուղեւորներին, ովքեր օրեր առաջ Գյումրի էին ժամանել Մոսկվայից գնված երկկողմ տոմսերով:

Ի դեպ, նույն խուճապն է եղել նաեւ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: «Պոբեդա»-ով Մոսկվա գնալու հնարավորությունից զրկված ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է. «Տղես մնաց Մոսկվա, չկարողացավ գար Լենինական էդ ռեյսով: Կռիվ-դավով տոմսերը փոխեցի: Ամենաուռոդ կամպանիան է: Ժողովուրդը կոտորվում էր օդանավակայանում, հոչ բան չէին բացատրում: Ինչ-որ պագրանիչնիկների հետ պրոբլեմ ուներ «Պոբեդա»-ն: Աչքիս կանտրաբանդա էին բռնել, բայց ոչ պասաժիրներինը»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (296)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS