X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարին


* 9-02-2019, 18:30 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 193 անգամ


ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարինՌուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Գեներալ Դվորնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին դիմավորել է ՌԴ հարավային ուղղությամբ տեղակայված զորքերի մարտական ղեկավարման կետում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի գործունեության, մարտական պատրաստության և ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը` Դավիթ Տոնոյանը և Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։

Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականցվող զորավարժությունների կազմակերպման և անցկացման բարձր մակարդակի ապահովումը: Շեշտվել է, որ 2019թ. ընթացքում անցկացվելու են մի շարք համատեղ միջոցառումներ, շտաբային մարզումներ և զորավարժություններ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS