X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խաբեությամբ ՀՀ–ում հայտնված հնդիկները վերադարձել են Հնդկաստան. 2 մեղավորի ձերբակալել են


* 9-02-2019, 15:01 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 461 անգամ


Խաբեությամբ ՀՀ–ում հայտնված հնդիկները վերադարձել են Հնդկաստան. 2 մեղավորի ձերբակալել են  Հնդկաստանի չորս քաղաքացիները, որոնք հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Twitter–ում այս մասին գրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

«Հնդկաստանի չորս քաղաքացիներն այսօր ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- նշված է փետրվարի 8-ին հրապարակված գրառման մեջ։

​Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխն էլ Twitter–ում գրել է, որ տեղի ոստիկանությանը կարգադրել է հետևել հետաքննության ընթացքին:

«Քափուրթալա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 5 մեղադրյալներից 2-ին: Մյուսները ևս շուտով կձերբակալվեն: Փենջաբի ոստիկանությունն իմ հանձնարարականներով ուսումնասիրում է դեպքը»,- գրել է նա` ի պատասխան Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հայտարարության, որում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, թե Փենջաբի ղեկավարը խոստացել է անմիջապես քայլեր ձեռնարկել դեպքի առնչությամբ:

​Հնդկական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ անելանելի իրավիճակում են հայտնվել: Հրապարակված տեսանյութում երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ ԶԼՄ–ների` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության տրամադրած վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել:

Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS