X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ


* 9-02-2019, 14:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 137 անգամ


Վարչապետ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Կառավարությունն էլ հատկացրել է անհրաժեշտ միջոցները՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Դավոսում, մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների անձամբ է հրավիրել մասնակցելու կոնգրեսին: Կառավարության ղեկավարը կարևորել է այս բնագավառի ամենահեղինակավոր միջոցառման անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ այն ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի դիրքն ընդլայնելու և ամրապնդելու լավ հնարավորություն կտա:

Զրուցակիցները քննարկել են նաև ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:

* * *

WCIT-ը տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որի հիմնական նպատակն է քննարկել ոլորտի հրատապ հարցերը և մարտահրավերները, ցույց տալ իրավական, քաղաքական և տնտեսական գործընթացների ազդեցությունը տեխնոլոգիական բիզնես մոդելի վրա:

Համաշխարհային կոնգրեսին մասնակցում են ոլորտի ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ և բիզնես առաջնորդներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և այլք: Համաժողովի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ, անցկացվում է ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տեխնոլոգիական լուծումները: Սպասվում է, որ կոնգրեսին կմասնակցի մի քանի հազար ընկերություն` աշխարհի 80 երկրից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2019 (326)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS