X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քննարկվել են ծխախոտի և ծխելու դեմ պայքարի վերաբերյալ հարցեր


* 6-02-2019, 23:05 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 243 անգամ


Քննարկվել են ծխախոտի և ծխելու դեմ պայքարի վերաբերյալ հարցեր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության
առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների միգրանտներին և նրանց ընտանիքի
անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Արսեն Թորոսյանն ու Դմիտրի Կոստեննիկովն անդրադարձել են նաև ծխախոտի և ծխելու դեմ
պայքարին: Ռուսաստանի գործընկերները կիսվել են իրենց երկրի փորձով, պատրաստակամություն հայտնել աջակցելու ծխելու և ծխախոտի դեմ պայքարում` իրավական դաշտում բարեփոխումների համատեքստում նաև տրամադրելով փորձագիտական, տեղեկատվական ու կիրառական բնույթի խորհրդատվություն:
Այս առումով կողմերը փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծխելու դեմ պայքարում Հայաստանում մեկնարկած քայլերը նաև
անդրադարձել տարվա ընթացքում եղած հանրային քննարկումներին:
«Ռուսաստանի փորձը շատ օգտակար է Հայաստանի համար և մեր նախարարությունների միջև
փոխգործակցությունը շատ կարևոր է: Այստեղ տեսնում ենք ռուս զբոսաշրջիկների, որոնք զարմանում են
ռեստորաններում ծխախոտի օգտագործման համար: Վստահ եմ, որ քննարկումները շատ բուռն են անցնելու մեր երկրում, բայց միաժամանակ կարծում եմ, որ ճիշտ բացատրելու դեպքում օրենքը կընդունվի հենց այս տարի»,- ասաց նա, հավելելով, որ ծխախոտի օգտագործումը չարորակ նորագոյացությունների,
մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է:
ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովին նշել է, որ ծխելու դեմ օրենքը
իրենց երկրում ուժի մեջ է մտել այնպիսի ժամանակահատվածում (2014 թվականին), երբ երկրում
ճգնաժամային իրավիճակ էր և թերահավատորեն կարծում էին, թե սննդի կետերը կտուժեն, բայց ժամանակը ցույց է տվել, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:
Ռուսաստանի ներկայացուցիչները կիսվել են թեմայի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներով:
Ըստ մշտադիտարկման արդյունքների` հասարակական սննդի կետերը օրենքի ընդունումից մեկ օր հետո 94-96%-ով սկսել են հետևել ծխախոտը արգելող օրենքին:
2009 թվականի տվյալներով` Ռուսաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը
մեծահասակ բնակչության շրջանում կազմել է 39,4%, որից 60,7% տղամարդ և 21,7% կին: Երկրում
տարեկան գրեթե 400 հազար մարդու մահվան պատճառը կապվել է ծխախոտի օգտագործման հետ:

2016 թվականին ծխախոտի օգտագործման տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում
կազմել է 30,9%, որից տղամարդկանց շրջանում 50,9%, իսկ կանանց շրջանում 14,3%:
Ռուսաստանում ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է շուրջ 10%-ով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (281)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS