X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու համայնքապետարանը Գրքիկյանների պահանջը բավարարել չի պատրաստվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


* 5-02-2019, 17:32 | Բաժին: Գլխավոր | Հեղինակ: Կիմա Եղշատյան | Դիտվել է 433 անգամ


Գյումրու համայնքապետարանը Գրքիկյանների պահանջը բավարարել չի պատրաստվում. ՏԵՍԱՆՅՈՒԹԳյումրու համայնքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի ազգականները դատի են տվել Գյումրու համայնքապետարանին, համայնքի ղեկավարին մեղադրելով անգործություն ցուցաբերելու մեջ: Հայցվորների պնդմամբ, իրենց պատկանող Գյումրու Բորյան փողոցում գտնվող առեւտրի եւ սպասարկման երկհարկանի օբյեկտը, որի մեջ մտնում է նաեւ Դվին հանդիսությունների սրահը, 45 ամիս շարունակ՝ 2013 թվականից հուլիսի 24-ից մինչեւ 2017 թվականի ապրիլի 30-ը կամայականորեն չեն թույլատրել շահագործել: Ըստ հայցվորների, այս ամենի հետեւանքով իրենք կրել են հիսունհինգ միլիոն չորս հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր քառասուն դրամի վնաս: Գրքիկյանները դիմել են Շիրակի մարզի ըւնդանուր իրավասության դատարան՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջով: Գյումրու համայնքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Գյումրու համայնքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը նշել է, որ համայնքապետարանը հայցը համարում է զավեշտալի, քանի որ նշված ժամանակահատվածում նշված առեւտրի եւ սպասարկման կենտրոնը շահագործվել է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (280)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS