X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 62 տարեկան


* 5-02-2019, 20:29 | Բաժին: Գլխավոր | Հեղինակ: Կիմա Եղշատյան | Դիտվել է 196 անգամ


Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 62 տարեկանՀայ երգի նվիրյալներից մեկը՝ Ֆլորա Մարտիրոսյանը, 62 տարի առաջ, 1957 թվականին փետրվարի 5-ին լույս աշխարհ եկավ գյումրեցի ընտանիքում: Ընտանիքի ամենակրտսեր զավակը վոկալային տվյալները ժառանգեցլ էր մայրական կողմից: Դեռ երիտասարդ տարիքից Ֆլորա Մարտիրոսյանը հանդես է եկել բազմաթիվ բեմերում, մշտապես արժանանալով առաջինը լինելու պատվին: Բավականին կարճ ժամանակ անց Ֆլորան դարձավ ոչ միայն մի շարք նախաձեռնությունների մասնակիցը, այլ նաեւ հենց հեղինակը: Ֆլորայի ջանքերով ու նախաձեռնությամբ 2002-ին ԱՄՆ-ում բացվեց Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիան: 2007-ին «Այլեւս երբեք» կարգախոսով ու Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ համաշխարհային գերաստղերն իրենց ձայնը բարձրացրին ընդդեմ ցեղասպանության: Ֆլորա Մարտիրոսյանը համաշխարհային աստղերի կողքին ու նրանց հավասար հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, պահպանելով հայ երգի իր ձեռագիրն ու արվեստը: Վախճանից մեկ տարի առաջ» նախագահի հրամանով Ֆլորա Մարտիրոսյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Ֆլորայի ձայնն ու երգերն այսօր էլ, պահպանում են սիրված ու գնահատված լինելու սկզբունքը: 2012-ի նեյեմբերի 20-ին վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետեւանքով մահացավ երբեմնի հզոր կնոջ կերպար ու ձայն ունեցող Ֆլորա Մարտիրոսյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (281)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS